ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ՝ ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմի ներկայացուցիչները Անկախության տոնի առթիվ պարգևատրվել են:
1. Ազգային ժողովի պատգամավորներին, աշխատակազմում պետական ծառայողներին և աշխատակազմի աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ ամսական պաշտոնային դրույքի 75%-ի չափով՝ համաձայն հավելվածի:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- ասված է ԱԺ նախագահի որոշման մեջ, որը հրապարակվել է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում: