ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Twitter-ում հրապարակել է իր հեռախոսահամարը և խնդրել ամերիկացիներին իրեն SMS հաղորդագրություններ ուղարկել առաջիկա նախագահական ընտրությունների ծրագրերի վերաբերյալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եկեք մի նոր բան փորձենք: Եթե դուք Միացյալ Նահանգներում եք, ինձ ուղարկեք տեքստային հաղորդագրություն 773-365-9687 հեռախոսահամարին»,- գրել է Օբաման:
Քաղաքական գործիչը ամերիկացիներին խնդրել է պատմել, թե ինչպես են նրանց գործերը, ինչ են մտածում և «ինչպես են պատրաստվում քվեարկել այս տարի»:
Օբաման նշել է, որ ինքը ժամանակ առ ժամանակ «կապի մեջ կլինի» և խոստացել է կիսվել առաջիկա քվեարկության վերաբերյալ իր մտքերով:
ԱՄՆ նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 3-ին, իսկ մի քանի նահանգներում վաղաժամ քվեարկությունն արդեն սկսվել է: