Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 374 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում սեպտեմբերի 24-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 48251: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 945 (+3) դեպք, մահվան ևս 292 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 3748 անձ: Ապաքինվել է 43266 անձ: