Նոր կորոնավիրուսով վարակման երկրորդ ալիքն արդեն սկսվել է Կանադայում և կարող է ավելի ծանր ընթացք ունենալ, քանի առաջինը, որը երկրի բնակչությանը պատուհասեց այս գարնանը: Սեպտեմբերի 23-ին այդ մասին հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն ազգին հղած հատուկ ուղերձի ժամանակ, որը հեռարձակել են բոլոր ազգային հեռուստաալիքները:
«Երկրորդ ալիքն սկսվել է ոչ թե հենց նոր, այն արդեն տարածվում է, և թվերը դա պարզորոշ հասկանալ են տալիս. երբ մենք երկրում մարտի 13-ին լոկդաուն հայտարարեցինք, օրական արձանագրվում էր վարակման 47 նոր դեպք, բայց միայն երեկ դրանց թիվը հազարից ավելի էր,- ասել է նա:- Իրավիճակն այս աշնանը կարող է լինել շատ ավելի վատ, քան գարնանն էր»:
Թրյուդոն նշել է, որ իրադրությունը դեռ հնարավոր է փոխել, եթե Կանադայի բոլոր բնակիչները պահպանեն նախազգուշության անհրաժեշտ միջոցներն, ինչպիսիք են դիմակներ կրելը, սոցիալական հեռավորության պահանումը և գրիպի դեմ պատվաստւմ ստանալը: «Միասին մենք կկարողանանք (համավարակի) ալիքը վերցնել հսկողության տակ»,- ընդգծել է վարչապետը:
Ըստ որում նա հավելել է, որ Գոհաբանության օրվա ավանդական զանգվածային տոնակատարությունը, որը Կանադայում նշվում է հոկտեմբերին, «արդեն քիչ հավանական է, բայց մենք շանս ունենք դա անելու Սուրբ ծննդյան օրը (դեկտեմբերի 25-ին)»: