ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացվել է, որ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ԱՄՆ-ում ձերբակալվել է՝ ԱՄՆ օրենսդրության խախտման հետ կապված հանգամանքների շրջանակներում։
«ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն նախապատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը՝ նրա հետախուզման շրջանակներում ՀՀ իրավասու մարմիններին փոխանցման հարցով ԱՄՆ համապատասխան մարմիններին դիմելու համար»,-ասել է ՀՀ գլխավոր դատախազի ԶԼՄ-ների գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը, հայտնում է Tert.am-ը:
Արթուր Գևորգյանը մեղադրյալ է ներգրաված ՀՔԾ-ում քննվող քրեական գործով ՀՀ ՔՕ-ի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-րդ հոդվածի 1-ին մասով` հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու համար: Նրան կալանավորելու որոշում է կայացված և հայտարարված էր հետախուզում: