Սեպտեմբերի 24-ին «Ալագյազ» զորավարժարանում, ՌԴ Հարավային ռազմական օկրուգի և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների ներգրավմամբ, անցկացվել է «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում Հայաստանում անցկացվող վարժանքի կրակային փուլը:
Զորավարժությանը մասնակցել են մոտոհրաձգային ստորաբաժանումներ, հրետանային, տանկային, ավիացիոն և հակաօդայինպաշտպանության ուժեր և միջոցներ՝ ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ ՏիգրանՓարվանյանի ղեկավարությամբ։
Զորավարժության ընթացքում խաղարկվել են պաշտպանական և հակահարձակման սցենարներ, կատարելագործվել է համատեղ խնդիրներիկատարման ժամանակ ստորաբաժանումների անմիջական ղեկավարումը, հստակեցվել փոխգործակցությունը ռազմական անվտանգությանապահովման առումով:
Ընդհանուր առմամբ, «Կովկաս-2020» զորավարժությունների՝ Հայաստանում անցկացված փուլին ներգրավվել է ավելի քան 1․5 հազար մարդ ևշուրջ 300 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ երկու պետությունների օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիա, անօդաչու թռչող սարքեր։