ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանական հեղափոխական դատարանի և մի քանի դատավորների դեմ՝ 27-ամյա մարզիկ Նավիդ Աֆքարի սպանության մեղադրանքով դատապարտման և մահապատժի մեջ նրանց ունեցած դերակատարման պատճառով։
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պատժամիջոցներ է սահմանել Շիրազի Հեղափոխական դատարանի առաջին բաժանմունքի 2 դատավորի դեմ, ինչպես նաև 3 ՔԿՀ-ի դեմ, որտեղ, նրա խոսքով, լայնորեն տարածված են մարդու իրավունքների խախտումները։
«Միացյալ Նահանգները բոլոր երկրներին կոչ է անում պատժամիջոցներ սահմանելու ճանապարհով նպաստել այդ ռեժիմին պատասխանատվության ենթարկելուն, այնպիսի պատժամիջոցներ, որոնց մասին հայտարարվել է այսօր»,- ասել է Պոմպեոն։