Հայաստանը հետևում է աշխարհում պատվաստանյութերի ստեղծման հետ կապված գործընթացներին և բանակցություններ է վարում մի քանի ուղղություններով:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը:
«Արդեն 8 պատվաստանյութ անցել է փորձարկումների երրորդ փուլ, որը վերջինն է: Տեսնենք՝ քանի պատվաստյութ վերջնական կհաստատվի: Ուշադիր հետևում ենք, թե որ դեպքում գործընթացն ինչպես է ընթանում: Երբ կունենանք ամբողջական փաթեթն այն մասին, թե ինչպես անցան փորձարկումները, նոր միայն կկարողանանք կողմնորոշվել: Իհարկե, մի քանի ուղղություններով բանակցություններ են վարվում, որպեսզի ռիսկի խմբերի համար կարողանանք արագ ապահովել պատվաստանյութ: Կարծում եմ մինչև գարուն հստակեցումներ կլինեն»,-ասել է Լուսինե Պարոնյանը:
Այն հարցին, թե արդյոք Ռուսաստանից պատվաստանյութ ձեռք կբերվի՞, Լուսինե Պարոնյանը նշել է, որ դեռ այդպիսի միջոցառումներ չկան: