Ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե, իբր, հայկական կողմը ուժեր է կուտակում սահմանի երկայնքով և նախապատրաստվում է գործողությունների, իրականությանը չեն համապատասխանում: Sputnik Արմենիայի հետ զրույցում ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը հերքեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Նման ապակառուցողական հատարարություններն ակնհայտ ապակայունացման միտում ունեն: ՀՀ ԶՈւ-ն զբաղված է ամենօրյա պատրաստությամբ և լրացուցիչ որևէ գործողություններ չի կատարում»,- նշեց Ստեփանյանը՝ հավելելով, որ փոխարենը Ադրբեջանն է ուժեր կուտակում սահմանի երկայնքով, ինչին ՀՀ ԶՈւ-ն հետևում է հնարավոր բոլոր միջոցներով:
Ստեփանյանը վստահեցնում է՝ հակառակորդի որևէ շարժ աննկատ չի մնում: