Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում քիչ առաջ հրապարակվեց դատարանի որոշումը, որով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է, փոխանցում է Aysor.am-ը։
Նման միջնորդությամբ դատարան էր դիմել ԱԱԾ-ն։
Նրա փաստաբանը լրագրողներին ասաց, որ Ծառուկյանն այժմ գտնվում է ԱԱԾ-ում։
«Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է երկու ամսով: Որոշումը կանխատեսելի է եղել, այդ իսկ պատճառով Ծառուկյանը մինգամից գնացել է ԱԱԾ: Որոշումը բողոքարկվելու է, այն համարում ենք անօրինական», - ասաց նա։