Ուկրաինայի Խարկովի մարզում վայրէջքին պատրաստվելու ժամանակ «Ան-26» ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Ուկրաինայի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությանը, հայտնում է Tert.am-ը:
RT-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռի կործանվելու պատճառ կարող է դարձած լինել շարժիչի աշխատանքի խափանումը:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաստատած տվյալների համաձայն՝ ինքնաթիռում 27 մարդ է գտնվել: Հաղորդվում է, որ քրեական գործ է հարուցվել թռիչքներին պատրաստվելու, դրանց իրականացման կանոնները խախտելու հատկանիշներով, ինչը աղետի և ծանր հետևանքների է հանգեցրել: