Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 429 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում սեպտեմբերի 26-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 49072 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 948 (+1) դեպք, մահվան ևս 295 (+2) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 4253 անձ: Ապաքինվել է 43576 անձ: