Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը շատ ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև մտահոգիչ զարգացումներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արտգործնախարարն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Շատ ուշադիր հետևում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ մտահոգիչ զարգացումներին: Խստորեն կոչ եմ անում դեէսկալացիայի: Խաղաղ լուծումը միակ հնարավոր լուծումն է»,- գրել է Լինկյավիչուսը:
Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ակտիվ հրետակոծություն է սկսել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: