Առաջնագծի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են, ասված է ԱՀ Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ադրբեջանական զինուժի առաջխաղացումը կասեցնելու համար, հաջողությամբ իրականացնում են պատժիչ գործողություններ՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ»,- ասված է ադրբեջանական տեխնիկայի ոչնչացման կադրեր ներկայացնող տեսանյութին կից տարածված հաղորդագրության մեջ: