Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ղարաբաղյան հակարամտության գոտում իրավիճակի սրմանը:
«Ուկրաինայի ԱԳՆ-ն խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրման կապակցությամբ: Մեծ ուշադրությամբ ուսումնասիրում ենք հանգամանքները, որոնք հանգեցրել են լարվածության ավելացմանը: Կոչ ենք անում կողմերին վերադառնալ երկխոսության՝ ի նպաստ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ցավակցում ենք զոհվածների հարազատներին և մտերիմներին»,-ասվում է հաղորդագրության մեջ: