Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը:
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ «ընդգծվել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը: Ցավակցություններ են հայտնել զոհվածների հարազատներին և մտերիմներին»: