Հայկական կողմը խոցել է հակառակորդի երեք ուղղաթիռ, շուրջ 20 ԱԹՍ, 30 տանկ ու հետևակի մարտական մեքենաներ: Այս մասին, ինչպես փոխանցում է aysor.am-ը, լրագրողներին հայտնեց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը։
«Նախնական տվյալներով, Արցախի Զինված ուժերում կա 16 զոհ, հարյուրից ավելի վիրավոր», - ասաց նա։
Արթուր Սարգսյանը նշեց, որ ՊԲ անձնակազմը իր առջև դրված մարտական խնդիրը կատարում է բարձր պատասխանատվությամբ։