Եգիպտոսը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել զսպվածություն դրսևորել և դադարեցնել իրավիճակի սրումը:
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է արաբական երկրի ԱԳՆ հայտարարության մեջ:
«Ուշադիր հետևում ենք Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրավիճակի զարգացմանը և երկու կողմին էլ կոչ ենք անում զսպվածություն դրսևորել և դադարեցնել հակամարտության սրումը: Եգիպտոսը խնդրում է բոլոր կողմերն երկխոսություն սկսել՝ խաղաղ միջոցներով կարգավորման հասնելու նպատակով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում միջազգային օրինականության համաձայն»,- ընդգծել են գերատեսչությունից, փոխանցում է Tert.am-ը: