«Ճշտված տեղեկություններով՝ հակառակորդը մոտ 200 զոհ ունի։ Կորցրել է երեք տասնյակ տանկեր և զրահատեխնիկա, ինչպես նաև մոտ երկու տասնյակ ԱԹՍ-ներ և այլ սարքավորումներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, փոխանցում է Panorama.am-ը:
Ինչ վերաբերում է հայկական կողմի կորուստներին, ապա նա նշեց, որ արդեն հայտնի է 16 զոհի և 100 վիրավորի մասին։ Զոհերի անունները, Հովհաննիսյանի խոսքով, ավելի ուշ ՊՆ-ն կհրապարակի։ Իսկ 100 վիրավորներից 10 զինծառայողներ տեղափոխվել են Երևան, մնացածի վիճակներն ավելի թեթև են։
Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ մարտերը դեռ շարունակվում են. դրանք հիմնականում ընթանում են Արցախի Հանրապետության հյուսիսային և հարավային հատվածներում։