ԱՄՆ իշխանություններն ուշադիր հետևում է Ղարաբաղում տիրող իրավիճակին և կտեսնեն՝ արդյոք կարող են դադարեցնել հակամարտության սրացումը: Այդ մասին կիրակի օրը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ուշադիր հետևում ենք դրան: Դա հենց նոր է տեղի ունեցել, ես տեղյակ եմ այդ մասին: Մենք լավ հարաբերություններ ունենք այդ տարածաշրջանում: Տեսնենք՝ կարո՞ղ ենք սա դադարեցնել»,- ասել է նա: