Սեպտեմբերի 28-ին արցախյան ռազմաճակատի հարավային և հարավ-արևելյան ուղղություններում հակառակորդը կիրառել է <<ՏՕՍ>> ծանր հրետանային համակարգեր: Զինատեսակի կիրառումը եղել է անարդյունավետ, հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:
Հակառակորդի տարածած բոլոր տեղեկությունները հայկական կողմի կորուստների մասին իրականությանը չեն համապատասխանում:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է հետևել բացառապես պաշտոնական լրահոսին: