Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 174 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում սեպտեմբերի 28-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 49574 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 957 (+6) դեպք, մահվան ևս 295 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 4657 անձ: Ապաքինվել է 43665 անձ: