Մոսկվան Արցախյան հարցի բոլոր ներքին և արտաքին դերակատարներին զսպվածության կոչ է անում: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Կոչ ենք անում բոլոր ներքին և արտաքին խաղացողներին առավելագույն զսպվածություն ցուցաբերել, այդ թվում՝ հռետորաբանության առումով: Այժմ կարևոր է առավելագույն զգույշ լինեն, որպեսզի անհապաղ հասնենք նրան, որ հրադադար հաստատվի և կողմերը վերադառնան բանակցային սեղանի շուրջ»,- ասել է նա:
«Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, ակտիվ մասնակցում է այդ գործընթացին 1991թ-ից: Մենք մտադիր ենք շարունակել շփումները բոլոր գործընկերների հետ»,- հավելել է փոխնախարարը: