Չինաստանի կառավարությունը Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի իրադրության շուտափույթ ապաէսկալացիայի և երկխոսության միջոցով տարաձայնությունների կարգավորման կոչ է արել:
«Չինաստանը կարծում է, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահապնումը համապատասխանում է բոլոր կողմերի, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի շահերին: Հուսով ենք, որ համապատասխան կողմերը հանդես կբերեն զսպվածություն և միջոցներ կձեռնարկեն՝ բախումների հետագա սաստկացումից խուսափելու համար»,- այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը:
«Հույս ենք հայտնում, որ նրանք տարաձայնությունները կկարգավորեն քաղաքական երկխոսության միջոցով»,- հավելել է դիվանագետը: