ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավար, ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Իրավիճակը չափազանց վտանգավոր է, այն հղի է լայնամասշտաբ ռազմական բախման վերաճելու վտանգով Հայաստանի և Ադրբեջանի միջև, որոնք հավասարապես մոտ և բարեկամական են Ռուսաստանի և ԱՊՀ մյուս երկրների համար: Տվյալ հակամարտությունը ռազմական լուծում չունի և չի կարող ունենալ: Այդ կապակցությամբ կողմերին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել կրակը»,- ասվում է Մատվիենկոյի հայտարարության մեջ:
Ռուսաստանը բոլոր պատասխանատու համաշխարհային ուժերին կոչ է անում զերծ մնալ հակամարտությանը ցանկացած տիպի միջամտություններից, մեջբերում է Մատվիենկոյի խոսքերը ՏԱՍՍ-ը: