Արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով շարունակվում են մարտերը տարբեր ինտենսիվությամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, փոխանցում է Aysor.am-ը:
«Կիզակետում շարունակում են մնալ հյուսիսային ու հարավային ուղղությունները», - ասել է նա։
Հովհաննիսյանը նշել է, որ հայկական զինված ուժերը հակառակորդին պատճառել են զգալի կորուստներ։
«Հակառակորդի կորուստները ճշտվում են», - ասել է նա։
Նրա խոսքով՝ հայկական կողմի վիրավորներից մեծ մասը ունեն թեթև վիրավորումներ, շատերը վերադարձել են ծառայության։