Ադրբեջանի արձակած երկու հրթիռ ընկել է իրանական Շարաֆ գյուղի մերձակայքում
Երկու հրթիռ, որոնք արձակել է Ադրբեջանը, ընկել են իրանական Շարաֆ գյուղի մերձակայքում: Ինչպես հայտնում է News.am-ը, այս մասին տեղեկացրել է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավար Ալի Ամիրի Ռադային:
Ամիրի Ռադն ընդգծել է, որ հրթիռի ընկնելու հետևանքով տուժածներ չկան: Իրանցի զինվորականներն ուղարկվել են արկերի ընկնելու վայր: