Հայաստանում ակտիվորեն քննարկվում է Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքման հարցը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Ստեղծված իրավիճակում ակտիվորեն քննարկվում են իրադարձությունների զարգացմանը զուգահեռ մեր հավանական համարժեք քայլերը, մասնավորապես՝ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը»,- գրել է նա: