Արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է. Արյունաբանական Կենտրոն
Արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է: Այս մասին հայտարարություն է տարածել Ռ․ Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական Կենտրոնը՝ խնդրելով այլևս չայցելել Կենտրոն:
«Այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է և խնդրում ենք չայցելել Արյունաբանական կենտրոն: Անհրաժեշտության դեպքում կրկին կտեղեկացնենք»,- ասված է հայտարարության մեջ:
Արյունաբանական կենտրոնն իր շնորհակալությունն է հայտնել բոլոր այն կամավորներին, ովքեր միացան կոչին և կատարեցին արյունատվություն: