Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 327 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում սեպտեմբերի 29-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 49901 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 958 (+1) դեպք, մահվան ևս 296 (+1) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 4798 անձ: Ապաքինվել է 43849 անձ: