Քաղաքացիական խաղաղ բնակչության շրջանում կա չորս զոհ. ՄԻՊ
Քաղաքացիական խաղաղ բնակչության շրջանում կա չորս զոհ, ընդ որում՝ վտանգված է երեխաների, կանանց, տարեց մարդկանց կյանքը։ Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսի ընաթացքում ասել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
Մահացածների ու տասնյակ վիրավորների թվում ևս կան կանայք, երեխաներ ու տարեցներ։
Այս գործողությունները համակարգված են և ուղեկցվում են քաղաքացիական խաղաղ բնակչության համար կենսական նշանակություն ունեցող օբյեկտներին հարվածներ հասցնելու կամ դրանք պարալիզացնելու ուղղությամբ։ Խոսքը կենսական նշանակության ճանապարհների, կապի միջոցների մասին է։