Մերկելը Ադրբեջանին և Հայաստանին կրակը դադարեցնելու կոչ է արել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակն ու վերադառնալ բանակցությունների սեղան, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ հաղորդում է Գերմանիայի նախարարների կաբինետը:
«Գերմանիայի կանցլերը երեկ խոսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինանի հետ, իսկ այսօր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի: Բանակցությունների ընթացքում քննարվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա կոնֆլիկտի էսկալացիան: Կանցլերը նշել է կրակի անհապաղ դադարի և բանակցությունների սեղան վերդարձի անհրաժեշտությունը:
Հարևան երկրները պետք է նպաստեն խաղաղ կարգավորմանը»,- նշված է Գերմանիայի նախարարների կաբինետի հաղորդագրությունում: