Մոնթե Մելքոնյանի կիբեր բանակի հաքերները շարքից հանել են Ադրբեջանի պետական գերատեսչությունների կայքերը, որոնց թվում են նաև պաշտպանության նախարարության և նախագահի պաշտոնական կայքէջերը: Այս մասին նշված է կիբեր բանակի ֆեյսբուքյան էջում:
«Ադրբեջանի կառավարության կայքերը հարձակման տակ են: Դրանց թվում է նաև Ադրբեջանի ՊՆ կայքը։ Շարունակելի...: Սպասեք մեզ... »,- նշված է հաղորդագրության մեջ: