ՄԱԿ-ը չի կարող հաստատել կամ հերքել Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտությանը Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ ԶԼՄ-ների տեղեկությունները: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, գրում է regnum.ru կայքը:
«Այս և շատ այլ հայտարարությունների ճշմարտացիության վերաբերյալ մենք տեղեկություն չունենք: Մենք միջոցներ չունենք դա ստուգելու»,- ասել է Դյուժարիկը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը կոչ է արել թույլ տալ ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը մտնել հակամարտության գոտի:
«Կարևոր քայլերից մեկը ԵԱՀԿ դիտորդներին «հողի վրա վերադարձնելն է»,-նշել է Դյուժարիկը: