Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան ի վիճակի են օգնել Ադրբեջանին և Հայաստանին առկա հակասությունները խաղաղ ճանապարհով լուծելու հարցում: Այս մասին, ինչպես հաղորդել է ТАСС-ը, երեքշաբթի հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին, փոխանցում է Aysor.am-ը:
«Մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ լուծում ունի, և Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը կարող են օգնել հարևան երկրներին կատարել ՄԱԿ-ի բանաձևերը և լուծել հակասությունները ոչ ռազմական ճանապարհով», - մեջբերում է նրա խոսքերը Իրանի կառավարության մամուլի ծառայությունը: