Ադրբեջանը Թուրքիայի ակտիվ քաղաքական և ռազմական աջակցությամբ ընդլայնում է ռազմական գործողությունների աշխարհագրությունը` տեղափոխելով դրանք Հայաստանի տարածք: Այս մասին «Թվիթեր»-ում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանը և Արցախը ռազմաքաղաքական համարժեք պատասխան են տալու տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը խաթարելու Ադրբեջանի փորձերին»,- գրել է Փաշինյանը: