Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողություններին Ռուսաստանի ռազմական միջամտության հարցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկվել, Երևանում ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է aysor.am-ը:
«Բանակցությունների օրակարգում նման հարց չկար», - նշել է Փաշինյանը։