Ադրբեջանական զինված ուժերը որոշակի հաջողություն ունեցել են միայն մարտի առաջին օրը, aysor.am-ի հաղորդմամբ, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Արդեն սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերն առաջխաղացում, հաջողություններ ունեցել է հայկական կողմը և այդ հաջողությունները պահպանվում են։ Ադրբեջանում այսօր գտնվում են թուրքական զինուժի բավական մեծ ստորաբաժանումներ և նրանց աջակցությամբ է Ադրբեջանը փորձում հաջողություն ունենալ», - ասաց Վահրամ Պողոսյանը։
Նա նշեց, որ անցած գիշերվա բոլոր հարձակողական գործողությունները ձախողվել են։
«Այս պահի դրությամբ ադրբեջանական բանակն ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի շատ մեծ կորուստներ», -ասաց Վահրամ Պողոսյանը։