Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 458 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում սեպտեմբերի 30-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 50359 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 959 (+1) դեպք, մահվան ևս 297 (+1) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 5102 անձ: Ապաքինվել է 44001 անձ: