Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը թվիթերում գրել է. «ԵԱՀԿ գործող նախագահին ուղղված իմ նամակում ես խնդրել եմ Մշտական խորհրդի արտահերթ նիստ գումարել՝ Լեռնային Ղարաբաղում լարվածության սրման վերաբերյալ, և վաղը ես կունենամ նորից կապ կհաստատեմ Հայաստանի արտգործնախարար Ջոհրաբ Մնացականյանի հետ»:
Ինչպես փոխանցում է Panorama.am-ը՝ Նիկոս Դենդիասի՝ ԵԱՀԿ Ալբանիայի նախագահությանն ուղղված իր նամակում խնդրել է կազմակերպության Մշտական խորհրդի արտահերթ նիստի գումարումը` խնդրի անհապաղ քննարկման համար:
Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ պլանավորված է Նիկոս Դենդիասի մոտալուտ այցը Երևան։
«Հունական նախաձեռնությունը նպատակ ունի քննարկում անցկացնել ԵԱՀԿ շրջանակներում` երկու շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և դիտարկել ճգնաժամը լիցքաթափելու հնարավոր բոլոր եղանակները: Նպատակը մնում է Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների հրատապ վերսկսումը՝ վեճի խաղաղ կարգավորման շուրջ։ Հունաստանը պատրաստ է նպաստել ճգնաժամի անհապաղ ապաէսկալացիայի ջանքերին», - ասվում է հայտարարության մեջ։
Հունաստանը նաև «հավանության չի արժանացնում» ցանկացած երրորդ կողմի միջամտությանը, որը լարվածություն է առաջացնում: Այս համատեքստում, ասվում է, որ Թուրքիան պետք է զերծ մնա գործողություններից և հայտարարություններից, որոնք շարժվում են այս ուղղությամբ։