«Матч ТВ»-ի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին Telegram-ի իր ալիքում անդրադարձել է Թուրքիայի մասնակցությանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունում:
«Հայոց ցեղասպանությունը՝ որպես պատմականորեն հաստատված փաստ, ճանաչել է 29 պետություն, այդ թվում Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Գերմանիան։ Բացի այդ՝ դա արել են Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը և այլ կազմակերպություններ ու առանձին շրջաններ։
Հայերի բնաջնջման հրահրողն ու կատարողը՝ Թուրքիան, ցեղասպանությունը, բնականաբար, չի ճանաչում։ Սեփական պատմության ամոթալի էջերը միշտ ցանկանում ես պատռել ու մոռանալ։
Իսկ այժմ թուրքական իշխանությունները ոչ միայն սառնասրտորեն նայում են, թե ինչպես են պատերազմում հայեր մահանում, այլև անում են ամեն ինչ, որ դրանում, որքան հնարավոր է, շատ մարդ մահանա։
Այստեղ միտքս է գալիս 20-րդ դարի ևս մեկ ցեղասպանություն, որը կոչվում է «հրեական հարցի վերջնական լուծում»։ Միայն թե հիմա Թուրքիայի ղեկավարությունը հայերի սպանությունը քողարկում է «պատերազմ մինչև հաղթական ավարտ» բառերով»,- նշել է Թինան։