Օրվա ընթացքում շարունակվել են համառ մարտերը, մեր զորքերը հերոսաբար հետ են մղել հակառակորդի փոփոխված մարտավարությամբ իրականացված հարձակողկան գործողությունները։ Հիմնականում կիզակետում եղել են հյուսիսը և հարավը, միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, փոխանցում է Aysor.am-ը:
«Հակառակորդն իր հարձակողական տապալված գործողությունների հետևանքով կրել է որոշակի կորուստներ։ Վերջին 24 ժամվա ընթացքում 130 մահացած զինծառայող, մոտ 200 վիրավոր, խոցվել է 29 տանկ և զրահատեխնիկա, 3 ծանր հրանետային համակարգ՝ ՏՈՍՍ, 1 Սմերչ, 11 ԱԹՍ», - ասել է Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշել է, որ այս պահին էլ մարտերը շարունակվում են։