Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների կողմից Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարություն նախապատրաստելու մասին: Այս մասին ասաց ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել Ղարաբաղի շփման գծում տիրող իրավիճակին: Եվս մեկ անգամ խորը անհանգստություն հայտնեցին շարունակվող մարտերի կապակցությամբ », - ասել է Պեսկովը: