ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի` բազում համալսարանականներ և համալսարանից դուրս մարդիկ դիմել են իրեն` Միխեիլ Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից զրկելու համար։ Քիչ առաջ ԵՊՀ գիտխորհուրդը միաձայն կողմ քվեարկեց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից զրկելու որոշմանը», փոխանցում է Tert.am-ը։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, օրերս Facebook–ում գրել էր. «Իմ դիրքորոշումը բավականին պարզ է և հիմնված է պետության ամբողջականության սկզբունքի վրա, այսինքն ՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածք է, և դա ոչինչ չի կարող փոխել»։