Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ հաջող հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ և առաջարկել է Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները վերսկսելու նոր մեթոդ, փոխանցում է Reuters գործակալությունը:
Մակրոնի խոսքով՝ աշխատանքը պետք է սկսվի ուրբաթ երեկոյան, քանի որ ինքն ակտիվացրել է միջնորդի իր ջանքերը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ:
Վերջինս մեկ անգամ ևս կրկնել է նաև հրադադարին վերադառնալու իր հորդորը: