Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել հրադադար հաստատել Ղարաբաղյան հակամարտության գոտում: Այս մասին շաբաթ հաղորդել են Ալիևի մամուլի ծառայությունից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Զրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:
«Ֆրանսիայի նախագահը մտահոգություն է հայտնել շփման գծում մարտերը շարունակելու կապակցությամբ, կոչ է արել վերականգնել հրադադարի ռեժիմը և վերսկսել բանակցությունները», - ասված է հայտարարության մեջ: