ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Արցախում տեղի ունեցող իրադարձությունները ողբերգություն է անվանել՝ նշելով, որի համար ՌԴ-ում շատ մտահոգված են։ ՌԴ նախագահն այս մասին ասել է լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Սա ողբերգություն է: Մենք շատ մտահոգված ենք, քանի որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, և՛ Լեռնային Ղարաբաղը, բոլորը այն տարածքներն են, որտեղ մեզ համարոչ օտար մարդիկ են ապրում»,-ասել է Պուտինն ի պատասխան լրագրողի՝ ԼՂ շուրջ վերջին իրադարձությունները գնահատելու խնդրանքին:
«Հույս ունենք, որ ամենամոտ ապագայում այս հակամարտությունը կավարտվի: Սակայն եթե այն վերջնականապես սպառված չլինի՝ դատելով ամենից, դեռ հեռու ենք դրանից, ամեն դեպքում մենք կոչ ենք, և ես կրկին ուզում եմ այդ մասին ասեմ, կոչ ենք անում դադարեցնել կրակը և դա պետք է անել հնարավորինս արագ»,-հավելել է Պուտինը: