Պայմանները, որոնք Ադրբեջանն առաջ է քաշում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Հայաստանի հետ բանակցությունները վերսկսելու համար, դժվար իրագործելի են, Եվրախորհրդարանի պատգամավորների առջև ելույթի ժամանակ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, փոխանցում է РИА Новости-ն:
«Ես նաև շատ անհանգստացած եմ, թե ինչ է ասվել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ իմ զրույցում: Նա ինձ ասել է, որ մարտերը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի համաձայնի Ղարաբաղից դուրս գալու հստակ ժամանակացույցի հետ: Բանակցությունների վերսկսման այս պայմանը շատ բարդ է, և ամեն օր իրավիճակն ավելի է վատանում», - ասել է Բորելը:
Նա նաև հավելել է, որ իրեն ծայրաստիճան անհանգստացնում է այն, որ «Թուրքիան ամբողջությամբ աջակցում է Բաքվին»: