Ադրբեջանին սահմանակից Կախեթի շրջանում երկու անօդաչու է ընկել. Վրաստանի ՆԳՆ
Երկու անօդաչու թռչող սարք է ընկել Ադրբեջանի հետ սահմանակից վրացական Կախեթի շրջանում, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Վրաստանի ներքին գործերի նախարարությանը:
Անհայտ ծագման անօդաչու առնվազն երկու անօդաչու թռչող սարք է ընկել չորեքշաբթի Ադրբեջանին սահմանակից վրացական Կախեթի շրջանի Սանավարդո և Ուդաբնո գյուղերում:
«Հոկտեմբերի 7-ին, ժամը 18: 35-ին (համընկնում է Երևանի հետ) և 18:45-ին ՆԳ նախարարությունը հաղորդումներ է ստացել Կախեթի շրջանի Սանավարդո և Սագարեջոյի շրջանի Սանավարո և Ուդաբնո գյուղերում երկու անօդաչու թռչող սարքերի ընկնելու մասին»: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել», - ասված է հայտարարության մեջ: