Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է, որ պլանավորում է ապագայում հանդիպել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, այժմ մշտական շփումներ են ընթանում հեռախոսով:
«Մենք մշտական շփման մեջ ենք՝ գլխավորապես հեռախոսով՝ ամեն անգամ, երբ ինչ-որ բան է տեղի ունենում կամ զրույցի անհրաժեշտություն կա: Իհարկե, մենք կշարունակենք շփվել և, անշուշտ, կհանդիպենք հետագայում, բայց դա կախված է Սիրիայի քաղաքական իրադրությունից»,-պատմել է Ասադը:
Նրա խոսքով՝ առաջիկայում զրույցներն անցկացվելու են հեռախոսով, քանի որ ամբողջ աշխարհը կաթվածահար վիճակում է կորոնավիրուսի համավարակի պատճառով: